«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներն այս օրերին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներից պահանջում են տրամադրել այն բոլոր կալանավորների եւ դատապարտյալների ցանկը, որոնք դիմումներ են ներկայացրել հիմնարկի ղեկավարությանը՝ պահանջելով հանդիպում իրենց գործով դատախազների կամ ՔԿ հիմնարկում համապատասխան վերահսկողություն իրականացնող դատախազների հետ` իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերով լուծում տալու համար:
Դատախազությունն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ երկու դատապարտյալ բազմաթիվ բողոքներից հետո ինքնասպանություն գործեց: Եւ հիմա նրանք նպատակ ունեն կանխելու ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձերը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում պարբերաբար պահվող անձանց ընդունելություն է կազմակերպվում նրանց բարձրացրած իրավական բնույթի հարցերին, խնդիրներին ծանոթանալու եւ հնարավորության դեպքում դատախազության իրավասությունների սահմաններում լուծումներ գտնելու նպատակով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում