Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են բուսակեր շնաձկների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը: Հայտնագործությունը պատկանում է Կալիֆոռնիայի եւ Մայամիի համալսարանների հետազոտողներին:
Գիտնականների համար հետազոտության առիթ է հանդիսացել թերթի հոդվածը, որտեղ գրված է, որ մուրճագլուխ շնաձկները իբր կարող են սնվել ջրիմուռներով: Գիտնականները շահագրգռված սկսեցին ուսումնասիրել այս տեսակի շնաձկների սնվելու առանձնահատկությունները:
Հետազոտությունները իրականացվել են հինգ փորձարարական շնաձկների շրջանում: Երեք շաբաթվա ընթացքում գիտնականները կերակրել են նրանց ջրիմուռներով, որոնցից կենդանիներն այդպես էլ չէին հրաժարվել:
Ըստ հետազոտության ղեկավար Սամանթա Լեգխի, օվկիանոսի բնակիչները բուսական սննդի օգնությամբ կրճատել են մարմնի ավելցուկային սպիտակուցը՝ ավելացնելով մարմնի զանգվածը:
Հաստատվել է, որ ջրիմուռները կարող են կազմել մուրճագլուխ շնաձկների սննդակարգի 60 տոկոսը: