Որ նախարարներն են իրենց անկախ զգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Այսպիսով` իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։ Այսօր Անկախության 27-րդ տարեդարձն է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության մի քանի անդամներից հետաքրքրվեց, թե ինչ է իրենց համար անկախությունը, եւ իրենք անկախ են, թե ոչ, երբ են հասկացել, որ իրենք անկախ չեն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Անկախությունը մի արժեք է, որին գտել-հասել ենք եւ հիմա պետք է փորձենք պահպանել հավերժ եւ փոխանցել մեր երեխաներին: Անկախությունը նաեւ մտածելակերպ է:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունց

Թերեւս, չէի ասի, որ անկախ չեմ, բայց, բնականաբար, բոլորս հետեւում ենք այն նորմերին եւ այն սահմանափակումներին, որոնք երբեմն նաեւ հասարակության կողմից է այդ պահանջը գալիս, թե այս որոշումը կայացրեք, բայց բոլորս պետք է գործենք օրենքի շրջանակում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում




Լրահոս