Աբրահամ Խաշմանյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատ» ՖԱ-ի ղեկավարությունն այսօր ակումբի աշխատակիցներին և ֆուտբոլիստներին ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզչին և իր մարզչական շտաբը:

«Արարատը» կգլխավորի փորձառու հայ մասնագետ Աբրահամ Խաշմանյանը, ով երկար տարիների փորձ ունի ու աշխատել է Բարձրագույն խմբի մի քանի ակումբների հետ:

Ակումբի մարզչական շտաբում կընդգրկվեն Արմեն Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Եսայանը, Ալբերտ Սաֆարյանը և Արմեն Կիրակոսյանը:




Լրահոս