Նոր iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնների տեսականին սեպտեմբերի 28-ից հասանելի է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում։
Հեռախոսները հասանելի են երեք տարբերակով՝ մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն։
64 ԳԲ հիշողությամբ iPhone Xs Max սմարթֆոնի արժեքն է 739 900 դրամ, 256 ԳԲհիշողությամբ՝ 839900 դրամ, 512 ԳԲ հիշողությամբ՝ 959900 դրամ։
64 ԳԲ հիշողությամբ iPhone Xs սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 669900 դրամով, 256 ԳԲ հիշողությամբ՝ 779900 դրամով, իսկ 512 ԳԲ հիշողությամբ՝ 899900 դրամով։
«Apple ապրանքանիշի սիրահարների համար ունենք շատ լավ լուր։ Երկար սպասված նոր iPhone սմարֆոններն արդեն առկա են մեր գրասենյակներում և ցանկացողներն կարող են ձեռք բերել իրենց համար նախընտրելի մոդելը։ Beeline-ի պարզ և հարմար ծառայությունների հետ միասին դա կլինի հիանալի և շահավետ ձեռքբերում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ապառիկը կարելի է ձևակերպել 12, 18 և 24 ամսով, իսկ վճարումները կատարել բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:
Առաջարկի շրջանակում ապառիկը ձևակերպվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ Յունիբանկի միջոցով։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքումկամ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակում։