Armenian text to speach

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարված Հայաստանը խոսում է պաշտոնը չկորցնելու մասի՞ն». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Փոխադարձ լսել են տարբերվող կարծիքներ ու համապատասխան հիմնավորումներ, որոշել են միառժամանակ վերցնել դադար վերլուծելու եւ որոշելու համար, թե որ տարբերակը լավագույնս կծառայի Կազմակերպությանը»,- մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` պնդելով, որ նման դեպքում կա իրավական բաց:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու պարագայում մեր կողմից կառույցում մեր գտնվելու նպատակահարմարության հարցը բարձրացնելուն, Վիրաբյանն ասել է. «Որքանո՞վ է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ մենք փաստում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը նախաձեռնվել է հենց հայկական կողմից Կազմակերպության հեղինակությունը ներքին իրավական գործընթացներից զերծ պահելու համար»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս