Ես հայերեն գիտեմ, Գյումրվա բարբառով եմ խոսում. ԲՀԿ-ական պատգամավորը` տուգանվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ պաշտոնյան, ով չի տիրապետում հայերենին, կտուգանվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն` պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200-300 հազար դրամի չափով:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Թաթարական ինքնավար հանրապետության Ալմենտեւսկի շրջանի Նովո-Տրոյիցկ գյուղում ծնված Տատյանա Միքայելյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում վերոնշյալ փոփոխություններին: «Կուզեք ասել, որ ես հայերեն չգիտեմ: Ոչ, ես հայերեն գիտեմ ե՛ւ գրել, ե՛ւ կարդալ, ուղղակի ես Գյումրիում եմ մեծացել, հետեւաբար Գյումրվա բարբառով եմ խոսում»: Ի դեպ, նշենք, որ Տատյանա Միքայելյանի հարցազրույցների մի մասը ռուսերենով է:




Լրահոս