
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նշեց, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կրկին տեղափոխվում է սևօ ու սպիտակի, ոչ թե քաղաքական ծրագրերի դաշտ:
«Ռեյտինգային պայքարը թույլ տվեց, որ պատգամավորության թեկնածու առաջադրվեն մարդիկ, որոնք քաղաքականության հետ կապ ունեն այնքան, ինչքան կատուները: Շատերը ադեկվատության հետ որեւէ աղերս չունեն, իրենց անուն-ազգանունը գրելուց կանեն տասը ուղղագրական սխալ եւ ցավոք սրտի այդ մարդիկ ունեն տեղական կապեր: Ես նաեւ տեսնում եմ, որ որոշ քաղաքական ուժեր պայքարը տեղափոխեցին սեւ ու սպիտակի դաշտ, ինչը բացարձակ անընդունելի է», – նշեց նա:
Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում