Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Լազարևյան ակումբ»-ի անդրանիկ նիստը, որին ներկա էին մեծ թվով պաշտոնյաներ, փորձագետներ, զինվորականներ և այլն:
Երեկվա անդրանիկ նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նաեւ ելույթ է ունեցել: Ելույթի ավարտին Քոչարյանն իր նոր տպարգրված գիրքը նվիրեց ակումբի նախաձեռնող, ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինին։ Եվ երկու գործիչների միջև հետաքրքիր երկխոսություն է եղել: Ռուս պաշտոնյան հարցրել է, թե արդյոք երկրորդ նախագահը չի պատրաստվում կազմակերպել գրքի շնորհանդեսը, որին ի պատասխան Քոչարյանը դրական պատասխան է տվել, սակայն ժամկետների մասին չի նշել:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երկրորդ նախագահի հեղինակած գրքի շնորհանդեսը տեղի կունենա մինչեւ այս տարվա վերջ եւ վերջինս ծրագրեր է մեծ թվով հյուրեր հրավիրել նաև արտերկրից: