
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի գործակալ Ֆիլիպ Լամբոլին հաստատել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մտածում է ակումբը փոխելու մասին:
«Ես շատ բացասական եմ գնահատում Մարսիալի պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունները: Ակումբն արդեն մի քանի առաջարկ կատարել է, սակայն դրանք չեն համապատասխանել մեր սպասելիքներին:
Մենք հեռու ենք համաձայնության հասնելուց»,- Լամբոլիի խոսքը մեջբերել է RMC-ը:
Ուշագրավ է, որ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, «Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացրել է Մարսիալի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետը: Նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու էր 2019 թվականի ամռանը: