Շամուտ գյուղի բնակիչը կասկածվում է ապօրինի փայտանյութ տեղափոխելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 21-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Ահնիձոր գյուղի ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Շամուտ գյուղի բնակիչ Դավիթ Մ-ի «ԶԻԼ-131» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 10 խմ փայտանյութով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապի լրատվության վարչությունից։

«Դավիթ Մ-ն փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ իրենն է, նույն օրը Ահնիձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է ընկած ծառերից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնությանը պատճառած վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր»,- նշեցին ՀՀ ոստիկանության հասրակայանության հետ կապի լրատվության վարչությունից




Լրահոս