Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի արվարձաններին հասցված հարվածները Սիրիայի ինքնիշխանության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կոպիտ խախտում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
«Մեզ շատ լրջորեն մտահոգում Է ինչպես հարվածներ հասցնելու բուն փաստը, այնպես Էլ այն, թե ինչպես են դրանք իրականացվել: Առկա Է Սիրիայի ինքնիշխանության եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի, ներառյալ 1701 բանաձեւի, դրույթների կոպիտ խախտումը»,-ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:
«Ուշադրություն Է գրավում այն, որ ավիահարվածներն իսրայելական օդուժի կողմից հերթական անգամ իրականացվել են ՝ Դամասկոսի եւ Բեյրութի օդանավակայաններ վայրԷջքի ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռների «պաշտպանության ներքո»,- հավելել են նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: