
Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշել է, թե առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Սակայն Մակունցը, ով 88 հոգանոց խմբակցության ղեկավար է, սխալ ձևակերպումներն է տվել, քանի որ Փաշինյանին ոչ թե առաջադրել են այսօր, այլ նրա թեկնածությունը ներկայացրել են նախագահին:
Այսպես, Սահմանադրության 149 հոդվածում ասվում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց» հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:
Եվ հենց սա էլ այսօր արվել է: