Դատավորների աշխատավարձը կբարձրանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս անցած տարի հրապարակել էինք, որ որոշ դատավորներ մտադիր են համակարգից դուրս գալու դիմումներ ներկայացնել: Խոսքը աղմկահարույց գործեր քննած դատավորներից ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի մասին է, որոնք, ըստ լուրերի, դատական համակարգից ազատման մասին դիմումներ են ցանկացել գրել:

Նրանցից Մխիթար Պապոյանը հայտնել էր, որ նման մտադրություն ունի, բայց որոշումը վերջնական չէ: Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մխիթար Պապոյանից տեղեկանալ, թե, ի վերջո, ինչ որոշում կայացրեց ինքը: Նա էլ հայտնեց, որ չի շտապում լքել համակարգը, քանի որ լուրեր են պտտվում, թե դատավորների աշխատավարձը բարձրանալու է, նրանց սոցիալական վիճակը ավելի կբարելավվի, ուստի նա չի շտապում ազատման դիմում գրել եւ դուրս գալ համակարգից:




Լրահոս