ՖՈՏՈ. Դժգոհության նոր ալիք. 92 տոկոս դեմ, 8 տոկոս կողմ` ֆինանսների նախարարության նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը դժգոհության ալիք է բարձրացրել: Պարզվում է նաեւ, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում եւս քաղաքացիները չեն թաքցնում նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ կայքում նախագծին 665 հոգի դեմ է արտահայտվել, մինչդեռ կողմ է քվեարկել միայն 61-ը: Այս ամենի արդյունքում հետաքրքրիր է, թե Ֆինանսների նախարարությունը նախագիծը այս տեսքով է կառավարություն բերելու, թե, այնուամենայնիվ, անսալու է քաղաքացիների բարձրաձայնած դժգոհությունները, տեսակետները եւ փոփոխությունների է ենթարելու:




Լրահոս