ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է մի խումբ ծառայողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Ներկա էին ՀՀ ոստիկանության ղեկավարությունը, կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ծառայությունների պատասխանատուներ:

Առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու, հետախուզվողների հայտնաբերման, ինչպես և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով և դրամական խրախուսանքներով:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով պարգևատրվածներին՝ կարևորեց նրանց անձնվեր ծառայությունն ու հանցավորության դեմ պայքարում մաղթեց նորանոր հաջողություններ: Նա հույս հայտնեց, որ խրախուսանքները կոգևորեն նրանց ավելի սրտացավ ծառայելու համար:




Լրահոս