«Նոյյան Տապան». Ինչո՞ւ կառավարությունը պատասխանատվություն չի կրում տնտեսական կյանքի համար
29-03-2019 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Մարտի 29-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն՝ Ահարոն Ադիբեկյանի և փիլ. գիտ. դոկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ՝ Վիլ Պողոսյանի ասուլիսը։
Թեման՝ «Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը պատասխանատվություն չի կրում տնտեսական կյանքի համար»։
***
Հարգելի լրագրողներ,
Մարտի 29-ին, ժամը՝ 14:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ ՍԱՆՇԱ Գրուպի կողմից մերթատրոնի բալետային թատերախմբին կնվիրաբերվի մեծաքանակ թանկարժեք բալետային հանդերձանք և անհրաժեշտ պարագաներ: Թատրոնում տեղի կունենաիրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Լրագրողների մուտքը Օպերային թատրոնի ծառայողական մուտքից:
***
«Tatron Pub» նախագծի շրջանակներում, մարտի 29 – ին ժամը 16:00 – ին The Beatles Pub – ում տեղի կունենա հանդիպում ռեժիսորների և դերասանների հետ:
Կներկայացնենք նախագիծը, ներկա գտնվողները կծանոթանան մանրամասներին, կլինեն բազում հարցեր և պատասխաններ, իսկ վերջում կդիտենք ներկայացում:
Հասցե ՝ Պուշկին 60 փողոց
***
Մարտի 29-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբում, 50 տարի առաջ՝ այս օրը, որպես ԱՄԿ ղեկավար կալանավորված Պարույր Հայրիկյանը կանդրադառնա այսօր Հայաստանի առջև ծառացած խնդիրներին: