Կենտրոնական բանկն այսօր հաղորդում կներկայացնի Ազգային ժողովին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման վերաբերյալ: Համենայն դեպս, ԱԺ պաշտոնական կայքի համաձայն` այդպես է վերնագրված ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նախագիծը: Այն վերաբերում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի մշակմանը, որը, ըստ տարբեր տեղեկությունների, սկսելու է գործել 2025 թվականից ոչ ուշ։

Երեկ նախագծի մասին մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Կբեյանին, որը, սակայն, ասաց, թե պատգամավորների հետ հանդիպումն ընդհանուր է լինելու, այլ ոչ թե հենց այն թեմայով, որը ներկայացված է ԱԺ պաշտոնական կայքում։ Նա նշեց, թե հանդիպմանը մասնակցելու է ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը, եւ, ընդհանուր առմամբ, անդրադարձ է կատարվելու բանկային ոլորտի հարաբերություններին, ԵԱՏՄ շրջանակներում հարաբերություններին։ Այդ ամենը նաեւ կներկայացվի պրեզենտացիայի տեսքով»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս