ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո, իմ որդին կրակել է․ Զարթոնքի նախկին գյուղապետի դուստր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարթոնքի նախկին գյուղապետի դուստր Հոռոմսիմ Սարգսյանը, ով գյուղի դպրոցի տնօրենն է, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե դպրոցում չկա այնպիսի տրամադրություն, ինչպես նկարագրում են ցուցարարները։ Բացի այդ, անդրադառնալով նախօրեի միջադեպին, որի ժամանակ գյուղապետի տան մոտ կրակոցներ էին հնչել, նա նշեց, թե իր որդին, ով այժմ ձերբակալված է, ինքնապաշտպանվել է միայն։ Տնօրենի խոսքով, կան բոլոր ապացույցները, որոնք փաստում են, որ հարձակվողը ցուցարարներ են եղել, և իր որդին միայն պաշտպանվել է։

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով երկու ձերբակալված կա, մեկը գյուղապետի թոռն է եղել, մյուսն էլ՝ ցուցարարներից։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս