Զարթոնք գյուղում կրքերը չեն հանդարտվում․ ինչ է պարզվել ստուգումների արդյունքում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Զարթոնքի նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի թոռանը՝ Նարեկ Մելքոնյանին, ազատ են արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Նարեկ Մելքոնյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Զարթոնք համայնքում կրակոցներ արձակելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։

Մինչեւ այդ հրաժարական էր ներկայացրել նրա պապը՝ Պարույր Սարգսյանը, իսկ նախօրեից էլ գյուղում ցույցեր էին արդեն Նարեկ Մելքոնյանին ազատ արձակելու պահանջով։ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել գյուղապետարանում անցկացված ստուգումներից։ Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են անցկացրել եւ հայտնաբերել վարչարարական խախտումներ։

Չգոհանալով արդյունքներից` գյուղացիներն էլ այս անգամ պահանջել են աուդիտ անցկացնել արդեն դպրոցում, որի տնօրենը նախկին գյուղապետի դուստրն է։ Եվ մեր տեղեկություններով` նրանց դիմումում հիմնավորումը հենց միայն դա է եղել, այլ պատճառ աուդիտ անելու գյուղացիները չեն էլ նշել։ Հավելենք, որ Պարույր Սարգսյանը մտադիր է կրկին առաջադրվել սեպտեմբերին կայանալիք ընտրություններին»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս