
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս կառավարությունում բավական ուշագրավ նշանակում է կատարվել։
Մասնավորապես՝ այս տարվա փետրվարին ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալի պաշտոնից ազատված Ջահան Հովհաննիսյանը, ով բավական մութ անցյալ ունի եւ նախկին կոռուպցիոն համակարգի կրողներից էր, հայտնի կոռուպցիոներ, նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի խորհրդական։
Ինքը՝ Ջահան Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում կարճ հերքեց տեղեկությունը եւ անջատեց հեռախոսը»։
Ամբողջական հոդվածը՝ օարթերթի այսօրվա համարում