ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հափշտակել են տարբեր տեսակի բջջային հեռախոսների աքսեսուարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի խանութներից մեկում առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը:

2019թ. ապրիլի 1-ին անհայտ անձինք, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքում գործող խանութի դուռը, մուտք գործել ներս և այնտեղից առերևույթ հափշտակել տարբեր տեսակի բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 2-ին՝ ՀՀՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է տվյալ խանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը և ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:




Լրահոս