Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որըպետք է դատաքննի «Մարտի 1»-ի քրեական գործը, րոպեներ առաջ ինքնաբացարկ է հայտնել: Մինչդեռ հիշեցնենք, որ օրեր առաջ դատավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր. «Ինձ ոչ մեկի գործոնը չի կարող կաշկանդել, ես միշտ անկախ եմ»:
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 2-ին էր հայտնել հնարավոր ինքնաբացարկի մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետիպաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ գործի քննությունը մակագրվել էր դատավոր Վարդան Գրիգորյանին: Դատավորը, սակայն, ինքնաբացարկ հայտնեց, դրա համար կային հիմքեր:
Մինչ այդ հիշեցնենք, որդեռեւս 2019 թվականին դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաների, այժմ` քրեական աղմկահարույց գործերով մեղադրյալների խափանման միջոցի ընտրության հարցը: Գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու եւ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ նրա կալանքը երկարաձգելու գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մի քանիսը հրաժարվել էին քննել. մեկն ինքնաբացարկ էր հայտնել, մյուսը, պատճառաբանելով առողջական վիճակը, ետ էր կանգնել այդ քայլից:
Այսպիսով, միայն Ռոբերտ Քոչարյանի գործով չէ, որ դատավորները ինքնաբացարկների շարք էին սկսել. իրավիճակը նույնն էր նաեւ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկինում ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի դեպքում: Վերջինիս գործըքննելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները սկսել են տարբեր պատճառաբանություններ առաջ քաշել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որվերջինիս գործըքննելու հարցում առաջին ինքնաբացարկը հայտնել էր դատավոր Նելլի Բաղդասարյանը` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանը իր ամուսնու ընկերն է: Ինչեւէ, գործը մակագրվել էր մեկ այլ դատավոր Վարդան Գրիգորյանին, որը եւս հրաժարվել էր քննել այդ գործը` նշելով, որինքը նախկինում եղել է «Մարտի 1»-ի գործով պաշտպան, ուստիչի կարող քննել այդ գործը: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` երբ գործը մակագրվել է դատավոր Վարագն Գրիգորյանին, ինչպեսդատական համակարգը, այնպես էլ ինքը`դատավորը, բարձրացրել են այդ խնդիրը. նա չիկարող քննել «Մարտի 1»-ի գործը, քանի որ նախաքննության փուլում «Մարտի 1»-ի գործով անցնող մեղադրյալներից Վահագն Հարությունյանի մասով ամիսներ առաջ ինքնաբացարկ է հայտնել եւ ներկայացրելէ պատճառները, ուստի այդ դեպքում եւսչի կարող քննել «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով մեղադրյալների հարցը: