Ապրիլի 2-ին`Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, որոնցից մեկն էլ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային էր պատկանել: Դեպքից մեկ ամիս անց կատարվածը բացահայտված չէ:
Այսպիսով, դեպքի հաջորդ օրը ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ այս գործով արդեն իսկ կան կասկածյալներ. «Հանրության մոտ կարծիք է ձեւավորվել, որ դեպքի ժամանակ այնտեղ եղել են իրավապահներ. դա մի փոքր այդպես չէ: Այո, անվտանգության նկատառումներով այնտեղ եղել են ոստիկանության եւ այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ արարողակարգային միջոցառումն ավարտվել է, նրանց ծառայությունը նույնպես ավարտվել է: Դա եղել է այն հատվածում, որը տեսանելի չէր ոստիկանների համար»:
Բացի այդ, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել`տեղեկացնելով, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները, միաժամանակ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը: Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած միջադեպն այլ կերպ, քան սրբապղծություն, դժվար է անվանել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զոհված հերոսների ընտանիքի անդամները, մերձավորները նրանց շիրիմիմոտ էին. սա, թերեւս, ամենասոսկալին է ու աններելին:
Կարող ենք ենթադրել`հանցագործները չեն իմացել` կոնկրետ ում մեքենան են կողոպտում, բայց առնվազն պատկերացում ունեցելեն, թե այդօրով ովքեր կարող էին գալ Եռաբլուր:
Այս դեպքով հասարակությունը սպասում է կոնկրետ արդյունքների: Սպասվում էր, որ հանցագործները հայտնաբերված լինեին, ավելին` ենթադրյալ հանցագործները դեպքիցժամեր անց ամենաօպրեատիվ կերպովպետք է հայտնաբերված լինեին,սակայն պատկերն այլ է:
Արդեն նշել էինք, որ ՀՀ ոստիկանապետը ասել էր, որ գործով կան կասկածյաներ: Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, քննություն էիրականացրել կասկածյալներիվերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` կասկածյալները ցուցմունք են տվել, որիրենք այդ գողություններիհետ կապ չունեն: Ավելին` նախաքննական մարմինը քննության ընթացքում եւս բավարար ապացույցներ է ձեռք բերվել, որ ենթադրյալ կասկածյալները կապ չունենտեղի ունեցած գողությանհետ եւ, դեռ ավելին, անգամ վերոնշյալ օրը Եռաբլուրի տարածքում էլ չեն եղել. որոշում է կայացվել նրանց ազատ արձակել:
Դեպքից անցել է 1 ամիս,եւ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ,կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ: Ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին` այս պահին քրեսկան գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու եւ նրանց գործողությանը քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ասել է թե` ոստիկանությունը ուներկոնկրետկասկածյալներ, բայց նրանք դեպքի հետ կապ չենունեցել, եւ այդպես էլ մեկ ամիս անց իրավապահները չեն կարողանում բացահայտել:
Քնար Մանուկյան
Լուսանկարը` News.am-ի: