Պետական եկամուտների կոմիտեի եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 3-ին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ՀՀ ՊԵԿ-ի` 2019թ. մարտի 12-ի վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով:
Դատելով իրավիճակից` ԲԿ-ն միգուցե հարկային թերացումներ է թույլտվել եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել, ինչն էլ ԲԿ-ն վիճարկում է դատարանում: Հիշեցնենք, որ ԲԿ-ի տնօրենն է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկեր Արման Հովակիմյանը: