Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը:
Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:
Մոտ օրերս ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով: