Կոտայքի մարզում Mazda-ն կողաշրջվել է և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Արմեն Կ.-ն, իր վարած Mazda 36 СL 854 համարանիշի ավտոմեքենայով Արագյուղ – Բուժական ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Կ.-ն և նրա ուղևոր, Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Կարինե Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:




Լրահոս