Քիչ առաջ Երեւանի «Բանանց» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության առաջին կիսաեզրափակիչ Պորտուգալիա – Իռլանդիա հանդիպումը: Խաղն ավարտվեց պորտուգալացիների խոշոր հաշովով հաղթանակով ` 4:0: «Եվրոպական բրազիլացիների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամոսը (45+2‘,59‘,90+6‘) եւ մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆերեիրան(31‘):
Այս հաղթանակի շնորհիվ Պորտոիգալիան կխաղա եզրափակչում, իսկ իր մրցակցին կիմանա Իսպանիա – Ֆրանսիա խաղի ավարտից հետո:
Էդմոն Մարտիրոսյան