ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ հեռուստաաշտարակի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 20:45-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:22-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս