Կիոկուշին կարատեի ֆեդերացիան պետության կողմից չի ֆինանսավորվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կոնտակտային սպորտաձեւերից մասսայականություն է վայելում կարատե սպորտաձեւը: Այն բաժանվում է տարբեր տեսակների, որոնցից մեկին էլ` Կիոկուշին կարատեին, կանդրադառնանք հիմա:

Նախ նշենք, թե ինչով է Կիոկուշին կարատեն տարբերվում կարատեի մյուս տեսակներից. կարատեի այս տեսակի տեխնիկան բաղկացած է ձեռքերի եւ ոտքերիուղիղ հարվածներից:Այն ավելի շատ հիմնված է մոտ տարածությունից հզոր հարվածներ տեղալու վրա: Սպարինգի ժամանակ չի թույլատրվում ձեռքերով եւ արմունկներով հարվածել գլխին, ողնաշարին եւ պարանոցին,սակայն մարզումների ժամանակ այդ բոլոր հնարքները հարկավոր է սովորել ինքնապաշտպանության համար, բայց սպարինգում այն կիրառել չի թույլատրվում: Մրցումների ժամանակ մարտիկներին միավորներ բաժանում են`հետեւելով նոկդաուն կանոնին, այսինքն`հաջող նոկդաունների դեպքում եւ նաեւ մաքուր հարվածների:

Ինչպես եւ կարատեի մյուս տեսակների, այնպես էլ Կիոկուշին կարատեի մարտիկները բաժանվում են դասերի,որոնքորոշվում են գոտիների տարբեր գույներով: Սկսնակները կրում են սպիտակ գոտի: Առաջին քննությունը տալուց հետո մարզիկները ստանում են նարնջագույն գոտի,որը համապատասախանում է 10-րդ կյուին: Առաջին դանից սկսած սպորտաձեւով զբաղվողները ստանում են ամենաբարձր գոտին` սեւը:

Հենց այս սպորտաձեւը`Կիոկուշին կարատեն, մեծ տարածումունի Հայաստանում: Սպորտաձեւի տարբեր հարցերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Կիրակոսյանի հետ:

-Այժմ ի՞նչ զարգացվածության մակարդակի վրա է գտնվում Կիոկուշին կարատեն Հայաստանում:

-Սպորտաձեւը Հայաստանում զարգացած է: Ֆեդերացիան ունիմոտ 3000 սան, եւ Երեւանում գործում են Կիոկուշին կարատեի 100-ից ավել դպրոցներ: Մարզաձեւը մեր երկրում վայելում է մասսայականություն, եւ մեր ֆեդերացիան Հայաստանի առաջատար ֆեդերացիաների թվին է պատկանում: Կարող եմ ասել, որ Կիոկուշին կարատեն միայն կոնտակտային ոճն է Հայաստանում,որՍպորտինախարարության կողմից ճանաչվել է պետական:

-Ունի՞ լայն տարածում մարզաձեւը ՀՀ մարզերում:

-Այո, կարատեի այս տեսակը տարածված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Տարբեր մարզերում ունենք տարբեր քանակի դպրոցներ: Կարող եմ ասել,որ Արագածոտնի մասում ունենք 4 դպրոց, Գեղարքունիքի մարզում` 6-ը,իսկ Արմավիրում ունենք 3 դպրոց:

-Վերջերս ի՞նչ հաջողություններ ունենք գրանցած այս սպորտաձեւում:

-Վերջերս մանսակցեցինք Աշխարհի Գավաթի խաղարկությանը եւ գրանցեցինք շատ լավ արդյուքներ:Կարողացանք նվաճել 4 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ: Մրցաշարից առաջ Հոլանդիայում տեղի ունեցավ մարզչական սեմինար (վերապատրաստում),որին մասնակցել են ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահներն ու մեկ մարզիչ:

-Կմանրասնե՞ք մի փոքր ուսումնամարզական հավաքների մասին: Հիմնականում որտե՞ղ եք անցկացնում դրանք:

-Անցկացնում ենք ուսումնամարզական հավաքներ ե՛ւ Հայաստանի ներսում, ե՛ւ երկրի սահմաններից դուրս: Ուսումնամարզական հավաք անցկացրել ենք այս տարվա հուլիսի 24-ից 30-ը Ծաղկաձորում: Իսկ երկրից դուրս ուսումնամարզական հավաք անցկացրել ենք Բուլղարիայում,որիցհետո կարողացանք փայլուն հանդես գալ այդ մրցաշարում եւ նվաճել 4 ոսկե մեդալ: Այդ մրցաշարին մասնակցել են ե՛ւ մինչեւ 18 տարեկան մեր մարզիկները, ե՛ւ 18 տարեկանից մեծ:

-Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր կան,որոնցպետք է մասնակցեն մեր մարզիկները, եւ ի՞նչ սպասելիքներ ունեք այդ մրցաշարերից:

-Սեպտեմբեր ամսին տեղի կունենա Հայաստանի մարզային առաջնությունը,իսկ հոկտեմբերին` Հայաստանի Բաց առաջնությունը: Հայաստանի Բաց առաջնությունում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրածները կմեկնեն Կովկասի առաջնությանը մասնակցելու: Այդ ամենից հետո Իսպանիայում կկայանա Եվրոպայի առաջնությունը:

Կան ուժեղ մարզիկներ, եւ սպասելիքները շատ մեծ են: Ունենք Վահագն Հակոբյան մինչեւ 15 տարեկանների խմբում,ով Եվրոպայի բազմակի չեմպիոն է: Սպասելիքները շատ մեծ են մեր մարզիկներից:

Հավելենք նաեւ,որֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նաեւ,որԿիոկուշին կարատեի ֆեդերացիան չի ֆինանսավորվում պետության կողմից, եւ բոլոր ծախսերը հոգում է հենց ֆեդերացիան:

Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը




Լրահոս