Երեւանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 18-ի երեկոյան միջադեպ է գրանցվել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի մասնակցությամբ:
Այս առնչությամբ Վահագն Չախալյանը գրառում է արել. «Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն եւ հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:
Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երեւանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը եւ դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը:
Մենք կարող ենք ինքներս պատժել եւ՛ սադրիչներին, եւ՛ նրանց ուղարկողներին եւ դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը:
Ժողովուրդ ջան այսօր մենք կհանդիպենք Երեւանում եւ Աշտարակում, վաղը կլինենք նաեւ Ապարանում: Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու եւ վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ եւ Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու»: