ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու համար, այս մասին տեղեկացնում են Փաստաբանների պալատից։
«Նկատի ունենալով Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ՝ բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ խմբին միանալու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են իրենց տվյալներն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար:
Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապը կապահովի ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանը (հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792)», – հայտնում են ՓՊ-ից։