Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց. «Ես զինվորական եմ և զինվորական կառույցում եմ աշխատում, ուստի ինձ պաշտոնի նշանակելը կամ հանելը կատարվում է իմ վերադասի հրամանով, երբ կլինի հրաման, այդ ժամանակ կիմանաք, առավել ևս, եթե ես այս պաշտոնից ազատվեմ, ես բոլորովին չեմ իմանալու և չեմ հետաքրքրվելու, թե ինձ ով է փոխարինելու»:
Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այս պահին նա շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
«Ես զինվորական եմ, եթե վաղը կկանչեն, կասեն «վեշերդ» դիր գնում ես Հորադիզ ծառայելու, ապա կգնամ Հորադիզ»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան