Ֆանտաստիկ վերջաբան առաջին խաղում. «Արարատ – Արմենիան» հաղթում է դիմակայության առաջին հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի «Արարատ – Արմենիա» – «Դյուդելանժ» հանդիպումը: Առաջին խաղակեսն անցավ հայկական թիմի բացահայտ առավելությամբ եւ հաղթանակով`1:0: Խաղի 22-րդ րոպեին Գեորգի Պաշովի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մաիլսոն Լիման: Առաջին խաղակեսում հիանալի գործեց նաեւ մեր թիմի դարպասապահ Դմիտրի Աբակումովը: Երկրորդ խաղակեսի առաջին հատվածում «Արարատ – Արմենիան» չկարողացավ պահել ստեղծած առավելությունը եւ հանդիպման 68-րդ րոպեին լյուքսեմբուրգական թիմի ֆուտբոլիստ Դանել Սինանին կարողացավ հավասարեցնել հաշիվը: Հայկական թիմը վերջում մեծ ճնշում գործադրելով մրցակցի վրա’ կարողացավ խաղի 94-րդ րոպեին դառնալ անչափ կարեւոր գոլի հեղինակ: Փոխարինման դուրս եկած Լուիս Օգանան կարողացավ եզրով ֆանտաստիկ անցում կատարել եւ փոխանցել Արմեն Համբարձումյանին, ում փոխանցումից հետո էլ հանդիպման վերջնական հաշիվը ձեւակերպեց Իլյա Անտոնովը`2:1:
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից` Լյուքսեմբուրգում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս