Ռոբոտներ՝ եզրային մրցավարների փոխարեն. Mirror

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական Mirror-ը հավաստիացնում է, որ ՖԻՖԱ-ն կարող է նոր սկանդալային տեխնոլոգիական նորամուծություն կատարել ֆուտբոլում: Նշվում է, որ ֆուտբոլի գերագույն մարմինը պատրաստվում է եզրային մրցավարներին փոխարինել ռոբոտներով: Աղբյուրը նշում է, որ այդ ամենը մի օր հնարավոր է, որովհետեւ ֆուտբոլը  ամեն վայրկյան գնում է դեպի զարգացում: Այդ նորամուծությունից հետո կարելի է խուսափել ֆուտբոլում այն սխալներից, որոնք անտեսանելի են եզրային մրցավարների համար:

Հիշեցնենք, որ տեխնոլոգիական վերջին նորամուծությունը ֆուտբոլում VAR համակարգն է, որի շնորհիվ մրցավարները հնարավորություն են ստանում վիճելի դրվագը եւ մի քանի անգամ դիտելու եւ վերջնական որոշում կայացնելու հարցում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս