Մինչև տարվա վերջ կունենանք բավարար սպանդանոցներ և կկարողանանք ամբողջ շուկան ապահովել մսեղիքով. Գեորգի Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Ռեստորատորների միության ներկայացուցիչների, իրենց թարմ միս-մսեղիք մատակարարողների, ինչպես նաև խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են պարտադիր սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման հետ կապված խնդիրները: Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդիրը հնարավորինս արագ լուծել՝ հավելելով, որ այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար:

«Արդեն իսկ կան հետաքրքրվողներ, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել, մինչև տարվա վերջ կունենանք բավարար սպանդանոցներ և կկարողանանք ամբողջ շուկան ապահովել սպանդնոցային ծագման մսեղիքով»,- նշել է Տեսչական մարմնի ղեկավարը: Խոզաբուծությամբ զբաղվող մեծ ֆերմերներից շատերն արդեն ունեն սպանդանոցներ, որոշներն էլ պատրաստվում են իրենց խոզանոցներին կից կառուցել սպանդանոցներ և շահագործել: Տեսչական մարմնի կողմից էլ պարտվորվել են տրամադրել ներկայացվող պահանջները և ՍԱՏՄ մասնագետների կողմից անցկացնել դասընթացներ՝ էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու համար: Հիշեցնենք, որ 2020 թ․ հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի իրականացումը սննդի շղթայի բոլոր օպերատորների համար լինելու է ՍԱՏՄ օրակարգում:

 




Լրահոս