Հայաստանի համար բարդ է լինելու խմբից դուրս գալը. Ռոբերտ Պրոսինեչկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոսնիա եւ Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պչոսինեչկին Հայաստանի (2:4) խաղից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով.

«Առաջինը ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակ տոնելու համար: Մենք նույնպես լավ շանսեր ունեինք, սակայն օգտագործել չկարողացանք: Հնարավոր է 2:2 հաշվի ժամանակ կար խախտում Ջեկոյի նկատմամբ եւ պետք է նշանակվեր 11մ հարված, սակայն դա արդեն կարեւոր չէ` Հայաստանը հաղթեց արժանիորեն: Այս խաղից հետո գտնում եմ, որ այլեւս շանս չունենք խմբից դուրս գալու, սակայն Ազգերի Լիգայում զբաղեցրել ենք առաջին հորիզոնականը եւ կփորձենք դուրս գալ Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլ այդ ճանապարհով: Հայաստանին էլ այս խաղից հետո բարդ կլինի քանի որ Ֆինլանդիան եւ Իտալիան բավականին առաջ են նրանցից»,- ասել է Պրոսինեչկին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքկանը 9 միավորով J խմբի 3-րդ հորիզոնականում է եւ 2-րդ տեղում գտնվող Ֆինլանդիայից հետ է մնում 3 միավոր:
Ֆինլանդիան այսօր ուժերը կչափի Իտալիայի դեմ:
Բոսնիացիները ունեն 7 միավոր եւ գտնվում են 4-րդ տեղում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս