Մարդկանց ուղղորդել են. Ստեփանակերտի քաղաքապետի պարտված թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ակնկալում էի, որ պետք է հաղթեինք սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններում, բայց իրականությունը ցույց տվեց՝ կան ուժեր, որոնք ուրիշ ձև են աշխատանքներ իրականցրել: Սեպտեմբերի 8-ին կայացած Արցախի քաղաքապետի ընտությունների արդյունքների մասին ArmLur.am-ը զրուցել է գնդապետ, Ստեփանակերտի քաղաքապետի պարտված թեկնածու Գրիգորի Սահակյանի հետ:

«Ընդհանուր առմամբ ընտրատարածքներում չենք նկատել կոպիտ խախտումներ, բայց դրսում երևի մեր ընտրողների հետ որոշակի աշխատանքներ են կատարվել: Հիմնական թերությունները կայանում են նրանում, որ ուղղորդումներ են եղել, մարդկանց մեքենաներով տարել-բերել են, որոնք ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն են ունեցել»,- ընդգծեց նա:

Գրիգորի Սահակյանի խոսքով՝ ակնհայտ խախտումներ են գրանցվել, որի մասին տեղեկացրել են համապատասխան մարմիններին. «Ներսում ոչ մի խնդիր չենք արձանագրել, հիմնական ուղղորդումները տեղի է ունեցել դրսում»:

Պարտված թեկնածուն նշեց, որ հստակ չի կարող անձնավորել, բայց, մեր զրուցակցի խոսքով, հաղթած թեկնածուի կողմից նույնպես եղել են ուղղորդումներ:

«Հաղթած թեկնածուի թիմակիցները շատ էին, անգամ նկարահանել ենք, թե ինչպես են մեքենաներով մարդկանց բերում: Ամեն դեպքում ձայնը ստեփանակերտցին է տվել, և ես ընդունել եմ ընտրված թեկանծուի հաղթանակը»,- ասաց Գրիգորի Սահակյանը:

Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյանը, Արայիկ Ավանեսյանը, Արմեն Հակոբյանը, Արեգ Ավագյանը, Գրիգորի Սահակյանը: Ձայների մածամասնությամբ հաղթել է Դավիթ Սարգսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս