Կարտոֆիլն ու սոխը կարող են օգնել խթանել մազերի աճը, դրանք ավելի խիտ դարձնել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մազաթափությունը պայմանավորված է մի խումբ գործոններով:
Աղտոտում: Աղտոտված միջավայրն էական վնաս է հասցնում մազերին: Քիմիական միջոցներն առաջացնում են մի խումբ խնդիրներ, այդ թվում՝ թեփ, մազաթափություն, գրգռվածություն և այլն:
Չափից շատ միջոցների օգտագործում: Մազերի խնամքի համար նախատեսված միջոցների չարաշահումը կարող է լուրջ վնաս հասցնել մազերին, քանի որ դրանք քիմիական միջոցներ են պարունակում:
Գենետիկ նախատրամադրվածություն: Մազաթափության պատճառները երբեմն մեր վերահսկողության ներքո չեն: Եթե ընտանիքի անդամների մոտ առկա է մազաթափության խնդիր, մեծ է հավանականությունը, որ դուք էլ կարող եք նման խնդրի բախվել:
Մազաթափության պատճառ կարող են դառնալ նաև բազմաթիվ այլ գործոններ: Այս խնդրի դեմ պայքարում կարող են արդյունավետ լինել նաև բնական միջոցները:
Սոխն ու կարտոֆիլը՝ երկար ու խիտ մազեր ունենալու համար. բաղադրիչներ
1 կարտոֆիլ
1 սոխ
1 ձու
1 ճաշի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը
Սոխն ու կարտոֆիլը մաքրեք, մանրացրեք: Անցկացրեք մսաղացով:
Առանձնացրեք հյութը:
Հում ձուն ավելացրեք հյութին:
Ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնեք:
Օգտագործման եղանակը
Քսեք գլխամաշկին, մերսեք:
Դրական արդյունք ստանալու համար հարկավոր է գլուխը ծածկել:
Օգտագործեք շաբաթվա ընթացքում երկու անգամ: