«Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին բոլոր վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Ինչպես արդեն նշել էինք, տոնական միջոցառումները տեղի կունենան համաչափ՝ բոլոր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումների ծրագիրը կհրապարակենք հաջորդ շաբաթ»,-ասվում է գրառման մեջ։

Այս տարի Հայաստանի մայրաքաղաքը կդառնա 2801 տարեկան: Երևանի օրը՝ «Էրեբունի-Երևանը» նշվում է ամեն տարի, դեռևս խորհրդային ժամանակներից:




Լրահոս