ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչեւ տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչեւ տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի: Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երեւանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերի դպրոցներում:

Արդեն տարեվերջին, պետական եւ մասնավոր ներդրումներով ՀՀ դպրոցներում կունենանք մոտ 580 լաբորատորիա, այդ թվում՝ Լոռու, Շիրակի եւ Տավուշի գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն նոր լաբորատորիաներով: Արդյունքում 2019 թվականի վերջին ՀՀ դպրոցների մոտ 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով:

Նշենք, որ ծրագրի պահպանման եւ զարգացման համար 2018 թվականին տրամադրվել է շուրջ 180 մլն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականին ավելի քան 1 մլրդ 186 մլն դրամ, այդ թվում` 352.2 մլն դրամը որպես խմբակավարների աշխատավարձ, մնացածը` լաբորատրիաների ձեռքբերման եւ ներդրման համար:




Լրահոս