ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի որ երկրներ է ավտոմեքենա արտահանվում Հայաստանից. թիվը գնալով մեծանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալներով` Հայաստանից ավտոմեքենաների արտահանման ծավալները ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում մեր հանրապետությունից արտահանվել է 474 հատ ավտոմեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը կազմել է 200 հատ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ ավտոմքենա ՀՀ-ից արտահանվել է Բելգիա 2 հատ, Վրաստան՝ 84, Թուրքիա՝ 2 հատ, Չինաստան՝ 75 հատ: Բայց ավտոմեքենաների հիմնական մասն արտահանվել է Ռուսաստան՝ 283 հատ:

Սակայն նկատենք նաեւ, որ դեպի Գերմանիա անցած տարվա առաջին կիսամյակում արտահանվել է թվով 15, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 մարդատար ավտոմեքենա այն դեպքում, երբ շատերը Գերմանիայից են ավտոմեքենա ներկրում Հայաստան. չէ՞ որ ավտոմեքենա արտադրող հայտնի եւ խոշորընկերությունները Գերմանիայում են:

Մյուս կողմից` նկատենք, որ 2019-ի առաջին կիսամյակում Հայաստան թվով ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել, քան 2018-ի նույն ժամանակահատվածում. այսպես, պաշտոնական տվյալներով` 2019-ի 6 ամիսներին ներկրվել է 53 հազար 21 հատ, իսկ 2018-ի առաջին կիսամյակում` 26 հազար 41 հատ ավտոմեքենա:

Սա դեռ, արձանագրենք, առաջին կիսամյակի տվյալներն են. բնականաբար, վերջին ամիսներին այս թվերը ավելացել են:




Լրահոս