«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Ռաջ Իբրահիմը, դրական գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության համար։ «Գիտեք, թե որքան խորը եւ ամուր են հայ-սիրիական հարաբերությունները, հիանալի եւ գերազանց»,- ասել է Մոհամմեդ Ռաջ Իբրահիմը:
Նա, ի դեպ, երեկ խորհրդարանում հանդիպել է Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատգամավորների հետ եւ հանդիպումից հետո «Ժողովուրդ օրաթերթին ասել, որ քննարկել են Թուրքիայի ագրեսիան, ապօրինի ներխուժումը Սիրիայի տարածք: «Սիրիայում կատարվող վերջին զարգացումները անպայման պետք է հանգեցնեն նրան, որ Սիրիայի բանակն իր վերահսկողությունը հաստատի երկրի ամբողջ տարածքում»,- ասել է դեսպանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում ։