26 հոգանոց ԲՀԿ խմբակցությունում մի քանիսը «դաբրո» ունեն Ծառուկյանից. ԲՀԿ-ում ինչ իրավիճակ է տիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում կա ընդդիմադիր 2 խմբակցություն, որոնցից մեկը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի պատգամավորների թիվը 26-ն է, բայց մատների վրա կարելի է թերեւս հաշվել այն պատգամավորներին, ովքեր խորհրդարանում «գործ» են անում կամ գիտեն, թե իրենիցինչ է ներկայացնում օրեսնդիր մարմինը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել խմբակցության ներսում տիրող իրավիճակը ու ընդհանրապես, որ պատգամավորներն են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից «լիազորված» ԱԺ ամբիոնից ելույթներ ունենալ կամ դիրքորոշում հայտնել:

Եւ այսպես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կազմված է հետեւայլ պատգամավորներից. խմբակցությունը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, իսկ խմբակցության քարտուղարը Արման Աբովյանն է: Խմբակցության պատգամավորներն են Արայիկ Աղաբաբյանը, Նորա Առուստամյանը, Էդուարդ Բաբայանը, Սերգեյ Բագրատյանը, Քաջիկ Գեւորգյանը, Արթուր Գրիգորյանը, Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Դալլաքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը, Արտյոմ Ծառուկյանը, Ջանրիբեկ Հայրապետյանը, Վարդան Ղուկասյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գեւորգ Պետրոսյանը, Կարինե Պողոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Սիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը եւ Իվետա Տոնոյանը, որընաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի պատասխանատուն է:

Հիմա ամեն ինչ հերթով․ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` վերջին ամիսներին, կարելի է ասել, ԲՀԿ-ում սկսել են մեծ տեղ տալ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին`վերջինիս լիազորելով «շփվել» լրագրողների հետ ու ցանկացած խնդրի դեպքում մեկնաբանություն տալ: Իսկ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ այդ լիազորությունները կատարել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որըվերջին ժամանակահատվածում այդքան էլ ակտիվ չի խմբակցության դիրքորոշումները ներկայացնելու հարցում: Ն.Զոհրաբյանի կեցվածքից ակնհայտ է դառնում,որ խմբակցությունում տարաձայնություններ են եղել այդ հարցում, ինչի համար էլ Ն. Զոհրաբյանն այժմ իրեն հեռու է պահում բոլոր հարցերից:

ԲՀԿ-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ բավականին երկար ժամանակ Գ․Ծառուկյանի մոտ Ն․Զոհրաբյանին վատաբանել են, ինչի համար էլ խմբակցության ղեկավարը որոշել է, որ այսուհետ լրատվամիջոցների հետ կխոսի Արման Աբովյանը: Բայց մեր աղբյուրները նշում են, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարի մոտ մեծ վստահություն ունեն նույն խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, որը ԱԺ ամբիոնից գրեթե բոլորնիստերի ժամանակ սուր ելույթներ է ունենում, վստահելիների թվին է դասվել նաեւ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, որը, ըստ մեր աղբյուրների, խմբակցությունում կարծես թե «փոխարինում» է Նաիրա Զոհրաբյանին:

Խմբակցության «սիրելի» պատգամավորների թվին են դասվում նաեւ Սերգեյ Բագրատյանն ու Իվետա Տոնոյանը, ովքեր եւս այն պատգամավորներից են, որոնք ցանկացած հարցի վերաբերյալ կարող են դիրքորոշում ներկայացնել. «դաբրոն» ունեն: ԲՀԿ-ից շարունակում է,ըստմերտեղեկությունների, մեկուսացած մնալ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ում մասին «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլին գրել էր, թե վերջինս անգամ խմբակցության պատգամավորների հետչիշփվում, իսկ խմբակցություն գնում է միայն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանին է անհրաժեշտ լինում դիմավորել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ի ներսում մշտապես քննարկվում է խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանի եւ Տիգրան Ուրիխանյանի անկանխատեսելի լինելու հարցը: Ըստ ԲՀԿ մեր աղբյուների` այդպես էլ չի հաջողվում Ղուկասյանին «սովորեցնել», որպետք չէ խմբակցության դիրքորոշումը չկիսողու անակնկալ հայտարարություններով հանդես գալ, ինչպես դա Ղուկասյանն արեց նախորդ ԱԺ նստաշրջանում` մեզ հետ զրույցում հայտարարելով, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ գտնվի:

Իսկ ինչ վերաբերում է Տ. Ուրիխանյանին, ապա վերջինս մե՛կ հայտարարում է, որ աշխատանքային գործունեությունն է դադարեցնում,մե՛կ էլ նշում, թե ինքը շարունակելու է ԲՀԿ խմբակցությունում իր աշխատանքը. իրեն սխալ են հասկացել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս երկու պատգամավորների հետ խմբակցության անդամները շատքիչ են շփվում:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, ապա կարելի է ասել, որ նա «ակտիվ» է միայն իր տնտեսական ոլորտում: Մեր աղբյուրների պնդմամբ` ԲՀԿ-ում շատ դժվար են «յոլա գնում» Մելքումյանի հետ, քանի որվերջինս շատ ծանր բնավորություն ունիու գրեթե բոլոր հարցերի շուրջ բանավիճում է, կռվում, մինչեւ հարցը չի հասնում Գագիկ Ծառուկյանին, Մելքումյանը չի հանդարտվում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորներն էլ, կարծես թե, խորհրդարան են եկել հանգստանալու, նրանցից մեկ- երկուսը գուցե ինչ-որ մի ժամանակ հայտարարությամբ հանդես գան կամ հարց հնչեցնեն, բայց հիմնականում պասիվ են: ԲՀԿ-ում շատ ակտիվանում են այն ժամանակ, երբ հաղորդագրություն են ստանում, որ ԱԺ է գալիս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուպետք է նրան դիմավորել: Դա ԲՀԿ խմբակցության արարողակարգ-խորհրդանիշն էու, կարելի է ասել, ավանդույթ է դարձել. բոլորով դիմավորում եւ ճանապարհում են կուսակցության առաջնորդին: ԲՀԿ-ն թերեւս առաջիկայում քայլերկձեռնարկի խմբակացության մյուսպատգամավորներին սթափեցնելու համար, քանի որ օրենսդիրում ամեն վայրկյան անհրաժեշտ է աշխատել եւ ոչ թե հանգստանալ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս