Հայաստանի սպառողական շուկայում հոկտեմբերին թանկացումներ են եղել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացումներ են արձանագրվել: «ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1 տոկոս գնաճ: Իսկ, ահա, բանջարեղենը թանկացել է 5.2, իսկ միրգը 6.7 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում արձանագրվել է գնաճ 0.5 տոկոսով: Միայն ձվի գինը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բարձրացել է 0.9 տոկոսով: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.4 տոկոս, իսկ մսամթերքի շուկայում, հակառակը, գնանկում է գրանցվել` 0.5 տոկոս:

Ի դեպ, արձանագրենք, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների` 0.2, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.3 տոկոս գնաճ: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս