Մեր երեխաներին մանկուց պետք է դաստիարակենք հայ առաքելական եկեղեցու բոլոր կանոններով, ավանդույթներով. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր երեխաներին մանկուց պետք է դաստիարակենք հայ առաքելական եկեղեցու բոլոր կանոններով, ավանդույթններով, սովորույթներով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց Դադիվանքի վանահայր եւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը` արձագանքելով հարցին, թե ինչ կարծիք ունի Հյաստանում վերջին շրջանում բուռն քննարկվող թեմաներից մեկի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները Բարձրագույն ուսումնական հաստատություններում պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու եւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրությունների մասին:

«Եթե մենք մի պահ կանգ առնենք եւ նայենք մեր հարեւաններին, կտեսնենք, որ իրենք անընդհատ իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց պատմիչներին երկինք են հանում, իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք ուզում ենք մեր լեզուն հանել, մեր պատմությունը, մեր հայ եկեղեցու պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը հանել, ի՞նչ պիտի դրա տեղը դնենք։ Մեր երեխաներին մանկուց պետք է դաստիարակենք հայ առաքելական եկեղեցու բոլոր կանոնները, ավանդույթնները, սովորույթները», – նշեց նա:

Հավելենք, որ Հայաստանում այդ որոշումների դեմ բողոքի ակցիաները շարունակվում են եւ պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:




Լրահոս