ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու էին «Իմ քայլ»-ի պատգամավորներն առավոտյան եկել Գագիկ Ծառուկյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ՝ Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանն եւ Անդրանիկ Քոչարյանի ԲՀԿ խմբակցությունում էին, ըստ էության զրուցում էին Գագիկ Ծառուկյանի հետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորներից փորձեցին պարզել, թե ինչ հարցեր են քննարկվել եւ արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե պատճառը օրենքով գողերի դեմ հայտնի նախագիծն է եղել։

«Բացարձակ որեւէ նախագծի վերաբերյալ հարց չի քննարկվել, սա խոսում է մեր պառլամենտական համերաշխության մասին։ Որեւէ նախագծի վերաբերյալ քննարկում չի եղել որպեսզի ձեռք բերենք պայմանավորվածություն։ Միգուցե անձնական հարցեր են եղել», – նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը;

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս