ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում դատապարտյալների հարազատներին ծանրոցներ փոխանցելիս. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված ծանրոցների եւ անձնական իրերի զննությունը սարքի միջոցով ստուգելուց հետո եւ դրանցում արգելված իրերի առկայության մասին հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում, քրեակատարողական ծառայողների կողմից կրկնակի զննման չեն ենթարկվի: Արդարադատության նախարարությունում վստահ են, որ այդպիսով դատապարտյալների եւ նրանց ծանրոցներ եւ անձնական իրեր բերող անձանց համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեխնիկական սարքով զննելուց հետո, առանց հիմնավոր կասկածի առկայության, կրկին զննելը առաջացնում է քաղաքացիների արհեստական կուտակումներ եւ դժգոհությունների պատճառ է դառնում:

Նաեւ այս դեպքում կալանավայրերում արհեստական հերթեր են առաջանում, իսկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներն ավելորդ ծանրաբեռնվում են: Բացի այս, պարզվում է, որ բոլոր քրեակատարողական հիմնարկները համալրված են դատապարտյալների համար բերված ծանրոցները եւ անձնական իրերը զննելու համար նախատեսված սարքերով, որոնց միջոցով ստուգելուց հետո քրեակատարողական ծառայողների կողմից կրկնակի նշված իրերի ու առարկաների զննումը, կտրատումը, առանձին տարաների մեջ տեղափոխոխման անհրաժեշտությունը չկա, քանի որ զննող սարքը ցուցադրում է ստուգվող իրերի բաղադրությունը:

Այսինքն` երկրորդ անգամ զննելը կրում է ձեւական բնույթ: Մեզ հայտնի դարձավ, թե ինչպես են զննում դատապարտյալների համար նախատեսված ծանրոցներն ու անձնական իրերը. հացաբուլկեղենը կտրատում են, պահածոները բացում եւ տեղափոխում են մեկ այլ տարայի մեջ, ձուկը, պանիրը, երշիկեղենը եւ մսեղենը կտրատվում են կտորների, շաքարավազը, աղը լցնում են մեկ այլ տարայի մեջ, ծխախոտների տուփերը բացում, ստուգում են, կոնֆետներն ընդունում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում կտրատում են կտորների: Իսկ գրքերը, ամսագրերը թերթում են, գրքերի կազմերը շոշափում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով:




Լրահոս