«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կհաստատվի վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձեւը: Նշենք, որ ներկայումս վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձեւը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի եւ ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի համատեղ հրամանով:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձեւը սահմանելու լիազորությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը: