
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի
27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն:
Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն